20 11 2020

Ովքե՞ր են բողոքի ակցիա անողները

Ովքե՞ր են բողոքի ակցիա անողները

Հայաստանում բողոքի ակցիաները մի մեծ յուրահատկություն ունեն։ Երբեք բողոքի ակցիա չի եղել իշխանության հեռացման պահանջով մասնակիցների նման մասնագիտական որակներով։ Չենք թերագնահատում ժողովրդին, որոնց մեծամասնություն բողոքի ակցիա է անում կամ էլ աջակցում է ակցիաներին, սակայն չի մասնակցում, բայց ուզում ենք ընդգծել, որ այսօր ակցիաներն իրենց որակով տարբերվում են մինչ այս եղած բոլոր միտինգներից։

Միշտ էլ հանրությունը բողոքել է, հրաժարականներ պահանջել, քաղաքական այս կամ այն կուսակցության հանրահավաքին մասնակցել են քաղաքական գործիչներ։ Բայց մասնագիտական ու փորձագիտական դաշտը բավարարվել է գնահատականներ տալով, կարծիք ասելով, գրառումներ անելով իր ֆեյսբուքյան էջերում։ Այսօր ուշագրավ իրավիճակի ենք ականատես, հանրային լուրջ ճանաչում վայելող, անկախ փորձագետները ակցիա են անում։

Երբ փողոց են փակում իրավապաշտպանները, ռազմական փորձագետները, քաղաքագետները, դա, արդեն նշանակում է, որ վիճակն օրհասական է և ամոթալի, որ այս իշխանությունը դեռ «երես» ունի ու պայքարում է։ Բայց կարևոր է նաև արձանագրել, որ միևնույն է, պայքարի ակցիաների ձևաչափերը պետք է դառնան ինտիտուցիոնալ, քաղաքական պայքարի տեսք ստանան և ձևավորեն քաղաքական ֆորմատներ՝ հաջողության հասնելու համար։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ