19 11 2020

Սեփական մոր դեմ ցուցմունք տված համասեռամոլ Արման Բաբաջանյանը թիրախավորել է գեներալ-գնդապետին․ Politik.am

Սեփական մոր դեմ ցուցմունք տված համասեռամոլ Արման Բաբաջանյանը թիրախավորել է գեներալ-գնդապետին․ Politik.am

Politik.am-ը գրում է․ «Գեներալ-գնդապետ, Արցախի հերոս Մովսես Հակոբյանի այսօրվա բացահայտումները իշխանությունները շատ ծանր են տարել և փառապանծ գեներալի դեմ են հանել իրենց քարոզչական ամբողջ ներուժը։

Ինչպես և սպասելի էր գործին խառնվել է  նաև ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը։  Պատգամավորը խոսելով գեներալ Հակոբյանի մասին օգտագործել է թալանչի և հանցագործ պիտակավորումները՝ հենվելով որոշ խոսակցությունների վրա։

Եվ սա այն պարագայում, երբ խոսակցությունների մակարդակում քաղաքական դաշտում Արման Բաբաջանյանին համարում են համասեռամոլ։ Բաբաջանյանի համասեռամոլ լինելու մասին մի քանի անգամ հրապարակային հայտարարել է «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար Գառնիկ Իսագուլյանը (աղբյուրը այստեղ

Իսկ եթե խոսենք փաստերի մակարդակում, ապա Արման Բաբաջանյանի մասին կարելի է ասել, որ նա փաստաթղթերի կեղծմամբ խուսափել է զինծառայությունից՝ դասալիք է։ Իսկ երբ կանգնել է դատարանի առաջ՝ ցուցմունք է տվել սեփական մոր դեմ և նրան մեղադրել փաստաթղթեր կեղծելու մեջ։

Ահա այս կերպարը խոսում է փառապանծ ճանապարհ անցած գեներալ Մովսես Հակոբյանից։ Այստեղ կարծում ենք անելիք ունի հասարակությունը, որ պետք է թույլ չտա սեփական մոր դեմ ցուցմունք տված համասեռամոլին անցնել բարոյական սահմանները։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ