19 11 2020

Նորանշանակ ԱԳ նախարար Արա Այվազյանը Սերգեյ Լավրովի հետ քննարկել է իրավիճակն Արցախում

Նորանշանակ ԱԳ նախարար Արա Այվազյանը Սերգեյ Լավրովի հետ քննարկել է իրավիճակն Արցախում

Նոյեմբերի 19-ին տեղի ունեցավ ՀՀ նորանշանակ արտգործնախարար Արա Այվազյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

ՌԴ ԱԳ նախարար Լավրովը շնորհավորեց նախարար Այվազյանին ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:

Այս համատեքստում ընդգծվեց փոխադարձ պատրաստակամությունը՝ շարունակելու զարգացնել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները բոլոր ոլորտներում, այդ թվում՝ տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ:

Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին նոյեմբերի 10-ի համատեղ եռակողմ հայտարարության գործնական կիրառման և Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության գործունեության մանրամասներին: ԱԳ նախարարները քննարկեցին նաև Արցախում և տարածաշրջանում ստեղծված իրավիճակը: Այս համատեքստում անդրադարձ կատարվեց Արցախում հումանիտար իրավիճակի կարգավորմանն ուղղված ջանքերին, ինչպես նաև նախօրեին Մոսկվայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ կայացած հանդիպմանը: Հեռախոսազրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին հայ-ռուսական համագործակցության առաջիկա ժամանակացույցի շուրջ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ