Պատերազմի 44 օրվա ընթացքում սուտը ոչ թե օգուտ է բերել մեր երկրին, այլ քայքայել է և մեր երկիրը կանգնեցրել է ավելի խորը ճգնաժամի առաջ:
Այս մասին այսօր՝ նոյեմբերի 19-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության արդեն նախկին պետ, ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը:
«Զինված ուժերում կա ինֆորմացիոն կենտրոն, որի խնդիրերից մեկը հակառակորդին մոլորության մեջ մտցնելն է, այսինքն՝ սուտ ինֆորմացիա տարածելը: Բայց այնտեղ կա չափանիշ, որ սուտը չպետք է գերազանցի իրականության 30 տոկոսը: Մեր սուտը գերազանցել է 100 տոկոսը: Դա որեւէ մեկի մոտ ընկալելի չէ: Ինֆորմացիան պետք է տրվի այն չափով, որ համապատասխանի իրականությանը, և 30 տոկոսով դեզինֆորմացիա լինի, որը հակառակորդին կշեղի բուն էությունից: Մենք իրականացրել ենք 100 տոկոսանոց սուտ: Դրանից է ծնվում, որ մեր զինվորները, զորահավաքի մասնակիցները, պայմանագրայինները չհասկացան, թե ինչու այդպես եղավ: Մի մասը գտնում է, որ հաղթում էինք, ինչո՞ւ կանգնեցրինք պատերազմը, մի մասը գտնում է, որ պետք էր կանգնեցնել եւ այլն»,-ասաց նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը