ԱՄՆ պետքարտուղարության բարձրաստիճան ներկայացուցիչը պատասխանել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի համաձայնագրին վերաբերվող հարցերին՝ ասելով, որ «անշուշտ, այլ շրջաններից օտարերկրյա զինվորականների ներգրավումը կայունության նշան չի համարվում»: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Հարցին, որ Լեռնային Ղարաբաղում հրադադարի համաձայնագրով ռուս խաղաղապահներ են ուղարկվում տարածաշրջան, որքանով է նոր իրավիճակը որպես սպառնալիք կամ փոփոխություն, կայունության փոփոխման ռիսկ այս տարածաշրջանում՝ ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչն ասել է, որ հարցը քննարկել են ֆրանսիացի պաշտոնյաների հետ հանդիպումներում և հայտարարությամբ ողջունել են ակտիվ ռազմական գործողությունների և բռնությունների ավարտը։ Հիմա կա հրադադար, որը պահպանվում է առնվազն մի ամբողջ շաբաթ:
«Մենք դեռ հստակ չգիտենք, թե ինչ համաձայնագիր են մշակել ռուսները, և դա այն է, ինչին մենք ներգրավվում ենք: Մենք, ինչպես ֆրանսիացիները, նվիրված ենք Մինսկի համանախագահների գործընթացին, և կարծում եմ, որ այդ գործընթացին մասնակից մեր ներկայացուցիչները կհանդիպեն այս շաբաթ»,-ասել է ԱՄՆ ներկայացուցիչը:
Նշվել է նաև մարդասիրական աջակցությունը, որը տրամադրվում է տարածաշրջանում:
Թուրքիայի կողմից Լեռնային Ղարաբաղ խաղաղապահներ ուղարկելու մտադրության մասին հարցին ԱՄՆ ներկայացուցիչն ասել է․«Շատ անհասկանալի է. մենք երբեք լայն աջակցություն չենք ցուցաբերել դրան: Հետաքրքիր է տեսնել, որ Պուտինը ըստ էության ասում է՝ ոչ, այնտեղ թուրքեր չկան, և թուրքերը դրանից շատ դժգոհ էին: Անշուշտ, այլ շրջաններից օտարերկրյա զինվորների ներգրավումը կայունության նշան չի համարվում»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը