18 11 2020

Աշխարհաքաղաքականությունն իրենն է անում. բարբարոսներն ապացուցում են դա. Մնացականյան

Աշխարհաքաղաքականությունն իրենն է անում. բարբարոսներն ապացուցում են դա. Մնացականյան

ՀՀ ԱԳ նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը թվիրթերյան գրառում է կատարել՝ խոսելով հայ ժողովրդի համար ստեղծված բարդ իրավիճակի մասին:

«Լարված ժամանակներ են Հայաստանի համար: Աշխարհաքաղաքականությունն իրենն է անում: Բռնակալներն ու բարբարոսներն ապացուցում են դա: Սակայն կասկած չունեմ իմ ժողովրդի ուժի, ճկունության և իմաստնության հարցում: Միասին մենք կհառնենք, կվերակառուցենք և կյանքի կկոչենք մեր հպարտությունն ու արժանապատվությունը: Աստված օրհնի Հայաստանը»,- գրել է Մնացականյանը՝ կից կիրառելով «Ուժեղ Արցախ» հեշթեգը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ