ԿԳՄՍ նախարար, դու դեռ հրաժարական չես տվել, ուրեմն դեռ դավաճանի կողքն ես: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Կանաչ ապագա» բնապահպանական շարժման ղեկավար Վահագն Վարագյանը։
Վարագյանը հորդորել է Արայիկ Հարությունյանին՝ գնալ Ազատության հրապարակ ու մարդկանց «գիտականորեն հաշվետվություն տալ Նիկոլ Փաշինյանի դավաճանության մասին»:
«Արի մարդկանց բացատրի, թե ոնց ծնկի բերեցիք Հայաստանն ու հանձնեցիք Արցախը: Արի ժողովրդին բացատրիր, թե ոնց 5000 ջահել տղու գլուխ կերաք: Արի ժողովրդին բացատրի, թե ոնց ծախեցիք ժողովրդի հպարտությունը՝ անառիկ Շուշին՝ մշակութային ողջ ժառանգությամբ: Արի Արայիկ, մի վախեցիր, քեզ ոչ մեկ մատով չի դիպչի, երաշխավորում եմ, արի»,- գրել է Վարագյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը