18 11 2020

2,5 տարի ձախողած մարդը չի կարող որևէ ճանապարհային քարտեզ հրապարակել․ Արթուր Վանեցյան



ՀՔԾ է հրավիրվել «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։ ՀՔԾ դիմաց լրագրողներին նա ասաց, որ կանչել են մեղադրանք առաջադրեն ռազմական դրության ժամանակ իբր հանրահավաք կազմակերպելու, ռազմական դրության պահանջները խախտելու կասկածանքով։

Հարցին, թե ի՞նչ նպատակ ունի ընդդիմադիր քաղաքական գործիչների նկատմամբ նման գործելաոճը, Ա. Վանեցյանն ընդգծեց. «Մեկ նպատակ՝ կասեցնել քաղաքական ընդդիմախոսների  գործունեությունը։ Հստակ քաղաքական հետապնդում է  բոլոր ընդդիմադիր քաղաքական գործիչների նկատմամբ։

Իշխանությունները փոխարեն զբաղվեն շատ ավելի կարևոր գործերով,  որոնցից են այս պահին զոհված, գերեվարված, անհետ կորած զինծառայողների ցուցակի տպումը,  հրապարակումը, իսկ ավելի կարևոր է՝ րոպե առաջ անհապաղ միջոցներ ձեռնարկել գերեվարված զինծառայողներին գերությունից ազատելը, նրանք զբաղված են մեր հարկատուների հաշվին քաղաքական հետապնդումներ իրականացնելով»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ