Քաղաքագետ Հրանտ-Մելիք Շահնազարյանն անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելու վերբարյալ ճանապարհային քարտեզին։
Նա գրել է․
«Նիկոլի ցինզմը սահման չունի: Նրա կողմից ստորագրված կապիտուլյացիայի պայմանագրից մեկ շաբաթ է անցել: Մինչ օրս իրավիճակը շտկելուն ուղղված ոչ մի քայլ չի արել այս իշխանությունը: Ճիշտ հակառակը` բռնել և հալածել է բոլոր նրանց, ովքեր անգամ այս աղետալի պահին փորձել են գոնե մի փոքր հնարավորություն գտնել: Իսկ հիմա կանգնել ու առանց ամաչելու իրեն անիծող ժողովրդին ինչ-որ ճանապարհային քարտեզ է առաջարկում:
Չի լինելու դա, Նիկոլ: Քեզ հետ գնալու ճանապարհ չունենք մենք: Ոչ մի մետր: Դու միայնակ ես գնալու: Ուղիղ գրողի ծոցը:
Իսկ մենք այսօր երեկոյան` ժամը 18:00-ին, հավաքվելու ենք Ազատության հրապարակում: Հավաքվելու ու մեր վճռական Ոչ-ն ենք ասելու բոլոր ստահակներին ու իրենց դավաճան ծրագրերին»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը