18 11 2020

Կարծում էիք Փաշինյանը միայն Արցա՞խն է ծախում․ ոչ, նա բոլորիս ապագան է ծախել․ քաղաքագետ

Կարծում էիք Փաշինյանը միայն Արցա՞խն է ծախում․ ոչ, նա բոլորիս ապագան է ծախել․ քաղաքագետ

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է. 

«Կապիտուլյացիայի փաստաթղթով գծվող Արցախի քարտեզն եմ նայում ու կամաց-կամաց սկսում հասկանալ, թե ինչու են թշնամիները թույլ տվել, որ Ստեփանակերտը մնա հայերի «վերահսկողության տակ»։ Դե նաև Ասկերանը, Մարտակերտն ու Մարտունին։ Շատ պարզ պատճառով։ Որ Հայաստանում ոչ ոք ու երբեք չփորձի թփրտալ, չփորձի հակառակվել թուրք-ադրբեջանական դաշինքի ծրագրերին, կամ էլ խեթ աչքով նայի Մեղրին ոտքի կոխան դարձնող թուրքերին։ Որ Երևանում միշտ հիշենք՝ Արցախում մազից կախված պատանդներ ունենք։ Հերիք է մի բան թարս անենք ու վերջ…

Դուք կարծում էիք Նիկոլ Փաշինյանը միայն Արցա՞խն է ծախում։ Ոչ, նա բոլորիս ապագան է ծախել։ Գոյության իրավունքը։ Իսկ մեր ժողովուրդը դեռ մտածում է ինչ անի՝ հին ու նոր իշխանություններից է խոսում, չգիտեմ ինչ հաշվարկներ անում։ Սարսափելի է»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ