17 11 2020

Պատերազմից կարելի էր խուսափել․ Վլադիմիր Պուտին

Պատերազմից կարելի էր խուսափել․ Վլադիմիր Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ղարաբաղի թեմայով հարցազրույց տվել Россия 1-ին:

Առանցքային հայտարարությունները ներկայացնում ենք ստորև`

-Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշված չէ. Մոսկվայի համար պահպանվում է ստատուս քվոն:

-Ղարաբաղի հարցով համաձայնագիը հնարավորություն է տալիս հեռանկարում իրավիճակի կարգավորման համար:

-Գլխավորն այն է, որ հաջողվել է դադարեցնել արյունահեղությունը: Ղարաբաղում կատարվածը ֆիլմ չէր, այլ ողբերգություն հազարավոր մարդկանց համար:

-ԼՂ հակամարտության վերջնական կարգավորմանը մենք մոտեցել ենք մի քանի անգամ, պատերազմից կարելի էր խուսափել, ավելի վաղ ձեռք բերվեին պայմանավորվածությունների` հատկապես փախստականների վերադարձի մասով:

-Շուշին հանձնելու հարց երբեք չի դրվել: Նման հարց առաջացել է այդ պատերազմի ժամանակ:

-Ոչ ոք, անգամ Հայաստանը, չի ճանաչել Ղարաբաղը:

-Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը կկիրառի անօդաչուներ:

- Հայտնել է, որ հոկտեմբերին համոզել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին կանգնեցնել պատերազմը այն պայմանով, որ ադրբեջանցի փախստականները վերադառնան Շուշի, սակայն հայկական կողմը, ի զարմանս իրեն, դեմ են եղել:

- Եթե Հայաստանը հրաժարվեր Ղարաբաղի հարցով այդ համաձայնագրից, ապա դա երկրի համար մեծ սխալ և ինքնասպանություն կլիներ:

- Ղարաբաղի հացով հայտարարությունը կազմվել է մեկ օրում. պայքար է գնացել ամեն ձևակերպման, ամեն ստորակետի համար:

-Ղարաբաղը միջազգային իրավունքի համաձայն ճանաչվել է որպես Ադրբեջանի մաս, ՀԱՊԿ-ը չէր կարող միջամտել, իսկ ՀՀ-ի դեմ հարձակում չի եղել:

-ՀՀ իշխանական կառույցները չեն կարող թույլ տալ, որ հասարակությունը պառակտվի:

- Առհասարակ, «փողոցի միջոցով» իշխանափոխությունը ոչ մի լավ բանի չի հանգեցնում:

- Ղարաբաղում ռուս խաղաղապահների քանակը բավարար է: Նրանց քանակը կարող է աճել միայն հարցը կողմերի հետ համաձայնեցման դեպքում: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ