Նիդերլանդների խորհրդարանը հավանություն է տվել Արցախի դեմ Ադրբեջանի եւ Թուրքիայի ագրեսիայի հետ կապված 5 միջնորդության: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը:
Այդ թվում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ նրա ընտանիքի անդամների, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի, Թուրքիայից եւ Ադրբեջանից ռազմական հանցագործների դեմ պատժամիջոցների սահմանման, ինչպես նաեւ Թուրքիային զենքի վաճառքի մորատորիում կիրառելու մասին առաջարկներ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը