17 11 2020

ԳՇ պետն ի՞նչ խնդիր էր լուծում ուղերձով՝ հանրությանը պատկե՞ր տալու, Նիկոլի՞ն փրկելու, թե՞ ինքն իրեն փրկելու․ Կարեն Բեքարյան

ԳՇ պետն ի՞նչ խնդիր էր լուծում ուղերձով՝ հանրությանը պատկե՞ր տալու, Նիկոլի՞ն փրկելու, թե՞ ինքն իրեն փրկելու․ Կարեն Բեքարյան

Քաղաքական գործիչ Կարեն Բեքարյանը գրում է․ «Ուշադիր կարդացեք Գլխավոր շտաբի պետի այսօրվա ուղերձը: Գասպարյանը նշում է թե երբ և քանի անգամ է զեկուցել իրավիճակը, և քանի անգամ նախազգուշացրել սպասվող աղետի վերաբերյալ: Եվ ԳՇ պետի ներկայացմամբ` այդ ամենի վերաբերյալ պատկերը տվել է դեռ պատերազմից ամիսներ առաջ: Հիմա փորձեք հիշել Նիկոլի պահվածքն ու քայլերը ժամանակային նույն միջակայքում, հիշեք նաև՝ անամոթաբար դեռևս Արցախի նախագահի պաշտոնը զբաղեցնողի ելույթներն այդ ժամանակային միջակայքում (պատերազմի օրերը ներառյալ): Պատկերի ամբողջության համար` գումարեք Արծրունի ելույթները: Հիշու՞մ եք: Այս ամենը հիշելուց հետո, մի քանի հարց տվեք ինքներդ Ձեզ: Հարցերն իհարկե անհամար են, բայց գոնե մի քանիսը` հիմա տվեք:

1. ԳՇ պետն ի՞նչ խորհուրդ է տվել կապված ռազմավարական դաշնակցին դիմելու հարցի հետ: Քանի՞ անգամ է այդ խորհուրդը տվել, ո՞ր ընթացակարգով (ընթացակարգերով) դիմելու խորհուրդ է տվել ու ի՞նչ ժամանակացույցով: Ինչու՞ է նա «նրբորեն» շրջանցում այս թեման:

2. ԳՇ պետն այսօր ի՞նչ խնդիր էր լուծում իր ուղերձով: Հանրությանը պատկե՞ր տալու: Նիկոլի՞ն փրկելու: Ինքն իրե՞ն փրկելու: Գուցե ինքն իրեն ու Նիկոլին միաժամանա՞կ:

3. ԳՇ պետը չ՞ի գիտակցում, որ Նիկոլի ժամ ավել մնալը, զրկում է մեր երկիրն առանց պատերազմի վերսկսման` գոնե որևէ կերպ փաստաթղթով նախատեսված իրավիճակը բարելավելու հնարավորությունից: Չի՞ գիտակցում, թե՞ ինքն իրեն և (կամ) Նիկոլին փրկելն ավելի կարևոր է: Եվ ինչպե՞ս նրան բնորոշել վերջին դեպքում:

4. Ի՞նչ հուշեցին Ձեզ երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնողի ուղերձը և ուղերձի ընտրված ժամանակը:

5. Ինչու՞ երկրի արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնողը միայն երեկ հրաժարական տվեց, և որքա՞ն է պատրաստվում լռել և ի՞նչ նպատակով է լռում:

6. Շուշին Ձեր համար էլ է՞ դժգույն քաղաք, իսկ միգուցե՞ ողջ Արցախն է դժգույն կամ ողջ Հայաստա՞նը:

7. «Իմ քայլը» կամ ՔՊ-ն` դահի՞ճ է, պատմությու՞ն, թե՞ անեծք: Ի՞նչ է հիմա ու ի՞նչ է դառնալու շատ մոտ ապագայում: Եթե հարցերը կամ դրանց պատասխանելու ինքնուրույն փորձերը Ձեզ հոգնեցրին` բացեք Նիկոլի որևէ գրառում և «լայք» դրեք, եթե անգամ արդեն դրել եք` կապ չունի, հայտնագործեք տարբերակը ևս մի քանիսը դնելու: Դա սեփական ուղեղն անջատած պահելու լավագույն տարբերակն է: Իսկ եթե Ձեզ հուզում է հայրենիքը, ավելի ճիշտ` եթե համարում եք, որ ունեք հայրենիք, սակայն դեռ որևէ կերպ Ձեր ձայնը դեռ չեք բարձրացրել, հիշեք.

Նիկոլը դեռ զբաղեցնում է վարչապետի պաշտոնը․

Համազգային խայտառակության նորացված ժամանակացույցի հաջորդ հանգրվանին մնացել է 3 օրից քիչ:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ