17 11 2020

ՌԴ նախագահն ասաց՝ Ղազանչեցոցն ու Դադիվանքը իր անձնական հովանավորության տակ են լինելու, հիշեցի տրանսգենդեր պաշտպանող Փաշինյանին. Զոհրաբյան

ՌԴ նախագահն ասաց՝ Ղազանչեցոցն ու Դադիվանքը իր անձնական հովանավորության տակ են լինելու, հիշեցի տրանսգենդեր պաշտպանող Փաշինյանին. Զոհրաբյան

Մենք պետք է կարողանանք մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի հետ Սյունիքի, Մեղրիի մասով այս փաստաթղթի տակ դրված ականները հնարավորինս չեզոքացնել, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Աժ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը:

«Երեկ ՌԴ նախագահին էի լսում, ով ասում էր՝ «Ղազանչեցոցն ու Դադիվանքը իմ անձնական հովանավորության տակ են լինելու», հիշեցի Նիկոլ Փաշինյանին, ով ասաց, որ «տրանսգենդեր Մելը իմ անձնական հովանավորության տակ է լինելու»: Ես որպես ՀՀ քաղաքացի ամոթից գլուխս կախեցի», - ասաց Զոհրաբյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ