«Շաբաթ օրը Լենա Նազարյանն ասաց, որ չի կարողանում պարոն Տոնոյանի հետ կապ հաստատել, լսումների հրավիրելու համար և խնդրեց ինձ, որ կապ հաստատեմ նախարարի հետ։ Ես ասացի, որ կիրակի օրն առավոտյան կգնամ իմ աշխատավայր, անպայման կփորձեմ գտնիմքայլական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:
Նրա խոսքով՝ Տոնոյանը զանգերին չի պատասխանել. «Կապ եմ հաստատում փոխնախարար Գաբրիել Բալայանի հետ և ասում, որ Լենա Նազարյանը զանգ է տալիս պարոն Տոնոյանին, բայց չի գտնում։ Փոխնախարարն ասաց, որ կփնտրի և կասի․․․: Հետո կապ են հաստատում և Տոնոյանը Նազարյանին ասում է, որ չի կարող գալ․․․: Բայց, տեսեք, այսօր եկավ անհասկանալի համազգեստով։ Դա ԶՈՒ-ի համազգեստի հետ ոչ մի կապ չունի․․․: Ես դրա անունը դրել եմ ձկնորսի համազգեստ»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Քոչարյանը նշեց, որ Տոնոյանին հարցնելու է, թե ինչու գնված Սու-30 ինքնաթիռները չթռան, նաև անդրադարձավ 2016 թվականին Տոնոյանի հայտարարություններին անօդաչու սարքերի կիրառման վերաբերյալ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը