16 11 2020

Եթե ՀՀ վարչապետը իր հայտարարությունը կոծկում է, նշանակում է նա հավասարակշռված չէ․ Անի Սամսոնյան



Սա ո՛չ ԱԺ հերթական, ո՛չ էլ արտահերթ նիստ է: Ուղղակի առաջարկ է եղել՝ հանդիպելու վարչապետին, իսկ մենք հստակ ասել ենք, որ մեկ օրակարգ ունենք՝ քննարկել նրա հրաժարականը, լրագրողների հետ զրույցում ասաց ԼՀ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը՝ պարզաբանելով, թե ինչու չեն մասնակցում Նիկոլ Փաշինյանի հետ հարցուպատասխանին:

«Եթե այդ օրակարգը չի քննարկվում, մնացածը շոու է», - ասաց պատգամավորը:

Նրա խոսքով, երկրում իր իշխանությունը պահելու համար քաղաքացիական բախումներ հրահրող Նիկոլ Փաշինյանը փորձում է կախվել պղպջակներից։ Ըստ պատգամավորի, ՀՀ վարչապետը չի կարող ապահովել անվտանգություն այս երկրում։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ