16 11 2020

Այս գրառմամբ դու քո քաղաքական շիրմաքարը դրեցիր. Հովհաննես Մանուկյանը՝ Փաշինյանին

Այս գրառմամբ դու քո քաղաքական շիրմաքարը դրեցիր. Հովհաննես Մանուկյանը՝ Փաշինյանին

Արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Այս գրառմամբ դու ոչ թե քո քաղաքական գերեզմանը փորեցիր, քանզի այն փորված էր ազգակործան հայտարարության ստորագրմամբ, այլ քաղաքական շիրմաքարդ տեղադրեցիր: Չեմ ասում քեզ բարով գնաս, որովհետև բարով չէր գալդ… Անիծում եմ այն օրերը, երբ քո գալու մասին մի քանի դրական խոսք ասեցի: Մեղանչում եմ…»։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքում գրել էր. 

«Առաջնագծի զինվորների տասնյակ տեսանյութեր դիտեցի այսօր։ Ապշած եմ տղաների խորագիտությունից։

Տղերք՝ դուք ճիշտ եք։ Սպասում եմ ձեզ Երեւանում։ Վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը։

Հպարտ եմ ձեզանով»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ