16 11 2020

Հանրային խորհրդի խոշորագույն ֆեյք արածացնող, եկավ ձեր արդար հատուցման ժամանակը․ Նաիրա Զոհրաբյան

Հանրային խորհրդի խոշորագույն ֆեյք արածացնող, եկավ ձեր արդար հատուցման ժամանակը․ Նաիրա Զոհրաբյան

ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրել է․

«ՊՈԱԿ-ի Հովո, որ հիմա էլ հանրայինն ես ապականում եւ մնացյալ ֆեյք արածացնողներ, որոնց մեջ ԱԺ մի տղամարդ ու մի կին պատգամավոր կան, եթե իհարկե, մեկին կարելի է տղամարդ կոչել, մյուսին՝ կին։

Հանրային խորհրդի խոշորագույն ֆեյք արածացնող, եկավ ձեր արդար հատուցման ժամանակը։ Էս 2,5 տարվա ընթացքում դուք թուրքի պես պղծեցիք ամեն սրբություն, դուք պառակտեցիք ընտանիքներ, դուք ցավեցրեցիք մեր երեխաներին միայն նրա համար, որ համարձակվեցինք ասել ճշմարտությունը երկրի գերագույն գլխավոր ֆեյքի մասին։

Դուք որդուն հանեցիք հոր դեմ ու դուք պղծեցիք որդեկորույս այն մորը, ով արդարաբար ասաց, որ ձեր գլխավոր գերագույն ֆեյքը դավաճան է՝ մեր օրերի Պետրոս Գետադարձը, ով թուրքին հանձնեց մեր հայրենիքը։

ՊՈԱԿ-ի Հովո, չորս ամիս առաջ, երբ հուզախառն արդարանում էիր, թե դու էս ապականության հետ կապ չունես, ընդամենը մի բարեկամական խորհուրդ տվեցի քեզ՝ արա էնպես, որ հետո մենք կարողանանք ձեզ համար հումանիտար միջանցք ապահովել։ Չարեցիր, ավելին, ավելի մեծ պղծությամբ դու եւ մնացած ֆեյք արածացնողներդ շարունակեցիք քանդել մեր հայրենիքը, սփռելով սուտ, հայհոյանք, անեծք ու պղծություն։

Ուստի հիմա ես հետ եմ վերցնում իմ խոստումը՝ ձեզ հումանիտար միջանցք չի հասնում։ Դուք պատասխան եք տալու օրենքի ողջ խստությամբ։ Հատուկ ձեզ համար ես ՀՀ Քրեական օրենսգրքում նոր փոփոխություն եմ առաջարկում։ Ինչ վերաբերվում է երկրի գերագույն գլխավոր ֆեյքին, ապա ժանրի կանոններին համաձայն, նա այսօր հերթական «լայվը» կմտնի եւ կփորձի լղոզել գիշերվա իր զառանցանքները՝ վրեժի եւ արյան կոչերը։ Հեռացողի անիմաստ ջղաձգումներ։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ