16 11 2020

Կա սպանության կոչ անող ու մնացածը, ո՞րն է քո ընտրությունը, հայ մարդ․ Արփինե Հովհաննիյան

Կա սպանության կոչ անող ու մնացածը, ո՞րն է քո ընտրությունը, հայ մարդ․ Արփինե Հովհաննիյան

Շնորհակալ եղեք դավաճան հարբեցողին։ Նա արձանագրեց, որ էլ չկա նախկին ու ներկա: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է` ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը` անդրադառնալով վարչապետի կոչին:

«Շնորհակալ եղեք դավաճան հարբեցողին։

Նա արձանագրեց, որ էլ չկա նախկին ու ներկա։

Կա խելագար ու մնացածը

Կա արյան ծարավ դավաճան ու մնացածը

Կա հող հանձնող ու մնացածը

Հա հայ մարդուն մեկ այլ հայ մարդու վրա

հարձակվելու կոչ անող ու մնացածը

Կա Էրատոյի ամուսին ու մնացածը

Կա սպանության կոչ անող ու մնացածը։

Ո՞վ ես դու հայ մարդ ու որտե՞ղ ես դու: Որն է քո ընտրությունը»,- գրել է նա։

Նիկոլ Փաշինյանը ավելի վաղ իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Առաջնագծի զինվորների տասնյակ տեսանյութեր դիտեցի այսօր։ Ապշած եմ տղաների խորագիտությունից։

Տղերք՝ դուք ճիշտ եք։ Սպասում եմ ձեզ Երեւանում։ Վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը։ Հպարտ եմ ձեզանով»:

Գրառման պատճառով արդեն 2 պատգամավոր վայր է դրել մանդատը, կոչով է հանդես եկել ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ