15 11 2020

Իմքայլական պատգամավոր Թագուհի Թովմասյանը մանդատը վայր է դնում

Իմքայլական պատգամավոր Թագուհի Թովմասյանը մանդատը վայր է դնում

ԱԺ իմքայլական պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Առավոտյան կներկայացնեմ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու դիմում։ Մեր քաղաքական թիմը սխալը սխալի հետևից է անում։ Փոխանակ մեր սխալները գիտակցենք և շտկենք, իրավիճակը մեղմենք երկխոսությունով, փորձենք այդպես կայունացնել լարվածությունը մեր երկրում, հակառակը՝ պետության հիմքերը խարխլող քայլեր ենք անում։

Մնացածի մասին կխոսեմ ԱԺ ամբիոնից»։

Թագուհի Թովմասյանի այս հայտարարությունը հաջորդում է Նիկոլ Փաշինյանի՝ քաղաքացիական պատերազմ հրահրելու մասին գրառմանը։

Փաշինյանի գրառումից կարճ ժամանակ անց մանդատը վայր դնելու մասին հայտարարեցին նաև իմքայլական պատգամավոր Գայանե Աբրահամյանը և փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ