«Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Կառավարությունը երեկ հերթական աննախադեպ քայլերին է գնացել՝ դարձյալ կայացնելով որոշում, որը չի ունեցել որևէ հիմնավորում։
«Կառավարության որոշմամբ՝ 5 մլն եվրո փող են դուրս գրել, չեք են տվել վարչապետի աշխատակազմից, որպեսզի նրանք Կենտրոնական բանկից կանխիկով ստանան այդ գումարը։ Շատերի մոտ դա զարմանք է առաջացրել, ոմանք նույնիսկ մտահոգվել են՝ կարծելով, որ այդ 5 մլն եվրոն պլանավորված է տրամադրել այն վարձկաններին, որոնք պետք է ժողովրդի դեմ քայլեր անեն Երևանի փողոցներում»,-ասաց Արթուր Դանիելյանը՝ հավելելով, որ անձամբ ճանաչելով այդ մարդկանցից շատերին, կարող է ասել, որ նրանք փորձելու են ինչ կարողանան վերցնել ու հեռանալ երկրից։
«Մեր գերնպատակը պիտի լինի, որ նրանք հեշտությամբ չկարողանան հեշտությամբ լքեն ՀՀ տարածքը»,-ասել է Արթուր Դանիելյանը՝ եզրափակելով, որ մեղավորները պետք է դատվեն և դա պետք է հայոց պատմության մեջ մտնի որպես արդարության վերականգնման առաջին նախադեպը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը