15 11 2020

Լավրովը և Մնացականյանը քննարկել են խաղաղապահների տեղակայման հետ կապված խնդիրները

Լավրովը և Մնացականյանը քննարկել են խաղաղապահների տեղակայման հետ կապված խնդիրները

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանի հետ, հայտնում է ՌԴ արտաքին գերատեսչության պաշտոնական կայքը:

Հաղորդագրության համաձայն` կողմերը քննարկել են ԼՂ հակամարտության գոտում ռուս խաղաղապահների տեղակայման հետ կապված խնդիրների կատարմանն առնչվող հարցեր:

Լավրովը տեղեկացրել է Մնացականյանին Ղարաբաղում հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոնի գործունեությանն առնչվող ծրագրերի մասին:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ