15 11 2020

Լավրովը և Բայրամովը քննարկել են Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների աշխատանքը

Լավրովը և Բայրամովը քննարկել են Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների աշխատանքը

Նոյեմբերի 15-ին ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է կայացել Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարների միջև:

«Նախագահներ Պուտինի և Ալիևի շփումներին զուգահեռ նախարարները մանրակրկիտ քննարկել են ԼՂ-ում հրադադարի վերաբերյալ Ադրբեջանի, Հայաստանի և ՌԴ-ի՝ նոյեմբերի 9-ին արված համատեղ հայտարարության իրականացման ընթացքը: Առանձին ուշադրություն է դարձվել կողմերի գործնական քայլերի համակարգմանը՝ ՌԴ Զինված ուժերի խաղաղապահների խմբի տեղակայման և «տեղում» նրանց աշխատանքի կազմակերպան համատեքստում»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: 

Նշվում է, որ ադրբեջանցի նախարար Ջեյհուն Բայրամովի խնդրանքով Լավրովը տեղեկացրել է ՌԴ նախագահի՝ «Հումանիտար հարցերով արձագանքման միջգերատեսչական կենտրոնի ստեղծման մասին» հրամանագրի իրագործմանն ուղղված հիմնական աշխատանքների մասին:

«Նախարարները հաստատել են նաև միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով Գերագույն հանձնակատարի գրասենյակի, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՅՈւՆԵՍԿՕ-ի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ակտիվ ներգրավման անհրաժեշտությունը՝ հետհակամարտային վերականգնմանը, հումանիտար խնդիրների լուծմանը, տարածաշրջանում մշակութային և կրոնական ժառանգության պահպանմանն աջակցելու նպատակով»,- հավելել են գերատեսչությունից:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ