14 11 2020

Այսօր աշխարհը տեսնում է՝ հայը ջախջախված ժողովուրդ է, որն ունի անպիտան ղեկավարություն․ Վահրամ Սահակյան

Այսօր աշխարհը տեսնում է՝ հայը ջախջախված ժողովուրդ է, որն ունի անպիտան ղեկավարություն․ Վահրամ Սահակյան

Հրապարակախոս Վահրամ Սահակյանը գրում է․

«Այսօր, աշխարհի ցանկացած երկրում ապրող հայի համար ուղղակի խայտառակություն, պատվազրկություն եւ անարգանք է միայն այն միտքը, որ իր երկրի առաջին դեմքը հիվանդ, վատարյուն, անգրագետ ու այլանդակ կենդանի է։

Եւ աշխարհի ցանկացած երկրի ղեկավար եւ ներկայացուցիչ գիտի, որ Հայաստանի ղեկավարը урод է։ Կոնկրետ այսօր, աշխարհում ոչ ոք չի հիշում, որ հայը դա Կոմիտասն է, Սարոյանը կամ Ազնավուրն է։ Աշխարհը տեսնում է, որ հայը դա մի ջախջախված, պատվազրկված եւ անարգված ժողովուրդ է եւ որն ունի անպիտան եւ նողկալի ժողովրդական ղեկավարություն։

Ժողովրդի ընտրած ղեկավարություն։ Ու հայն ապրում է որպես վերջնականորեն ջարդուխուրդ եղած եւ կորուսյալ ազգ։ Ապրում է անպատվության, անարգանքի եւ լուտանքի մեջ։ Այլեւս երբեք չի հնչի «Ես հպարտ եմ, որ հայ եմ» արտահայտությունը։ Ընդհակառակը. բազմաքանակ հայեր չեն ցանկանա խոստովանել, որ իրենք հայ են։ Դա կհամարվի ստորացուցիչ խոստովանություն։ Հայոց պատմության մեջ երբեք նման իրողություն երբեք չի եղել, որ հայտնվի մի գավառացի կապիկ ու կոտորելով բարոյազրկի ժողովրդին։ Համաշխարհային պատմության մեջ էլ քիչ են եղել դեպքերը, երբ մի ամբողջ ժողովուրդ ուղղակիորեն պատվազրկվի եւ անարգվի… Ընդամենը մի ցածրախավ, կեղտարյուն խեղկատակ սրիկայի պատճառով»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ