14 11 2020

ԿԽՄԿ հետաքրքրված է Ռուսաստանի հետ ԼՂ-ին օգնություն ցուցաբերելու հարցերում համագործակցության զարգացմամբ

ԿԽՄԿ հետաքրքրված է Ռուսաստանի հետ ԼՂ-ին օգնություն ցուցաբերելու հարցերում համագործակցության զարգացմամբ

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն հետաքրքրված է Ռուսաստանի հետ Լեռնային Ղարաբաղին մարդասիրական օգնություն ցուցաբերելու հարցերում համագործակցության զարգացմամբ: Այս մասին ТАСС-ի հետ զրույցում հայտնել է ԿԽՄԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ռութ Հեթերինգտոնը՝ նոյեմբերի 17-ին կազմակերպության նախագահ Պետեր Մաուրերի Մոսկվա կայանալիք այցի կապակցությամբ։

«Նախագահ Պետեր Մաուրերը ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հրավերով պաշտոնական այցով մեկնելու է Մոսկվա։ Քննարկվող հարցերից մեկն է մարդասիրական իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։ ԿԽՄԿ-ն ակնկալում է մարդասիրական տեսանկյունից անհանգստացնող մտքերի փոխանակում», - ասել է նա։  Հեթերինգտոնը նշել է՝ կառույցն ակնկալում է հետագա համագործակցության խորացում, որպեսզի հնարավոր լինի մեղմել հակամարտության ազդեցությունը քաղաքացիական անձանց վրա և ավելի լավ հոգալ նրանց կարիքները։

Բացի այդ, ԿԽՄԿ-ում ցանկանում են քննարկել նաև հակամարտության ընթացքում ձերբակալված անձանց ու զոհերի դիերի փոխանակման գործընթացում կազմակերպության՝ որպես չոզոք միջնորդի դերի ամրապնդման գործնական ձևերը։ Պետեր Մաուրերը կմեկնի Մոսկվա նոյեմբերի 17-ին: Նա կհանդիպի ՌԴ ԱԳ, Պաշտպանության ու ԱԻ նախարարությունների ներկայացուցիչների հետ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ