14 11 2020

Մենք կանգնած ենք նոր ցեղասպանության սպառնալիքի առաջ․ Աղասի Ենոքյան

Մենք կանգնած ենք նոր ցեղասպանության սպառնալիքի առաջ․ Աղասի Ենոքյան

Մի փոքր առաջ նայեք, Հայաստանը վտանգի տակ է, մենք կանգնած ենք նոր ցեղասպանության սպառնալիքի առաջ։ Այս մասին գրառում է կատարել «Մեդիա Պաշտպան» նախաձեռնության ղեկավար, քաղաքագետ Աղասի Ենոքյանը:

Նրա գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Մեծ խնդրանք Նիկոլին սատարողներին․ մի փոքր առաջ նայեք, Հայաստանը վտանգի տակ է, մենք կանգնած ենք նոր ցեղասպանության սպառնալիքի առաջ։ 

Պատկերացրեք մի 3 տարի հետո, երբ պատսպարված լինեք ասենք Սարատովի մարզի մի գյուղական հյուղակում եւ ձեր զավակը հարցնի․ «Հայրիկ, ո՞ւր է մեր տունը, ինչո՞ւ զրկվեցինք հայրենիքից», ի՞նչ եք ասելու․ «թող օլիգարխները ծախեին իրենց դղյակները ու զինեին բանակը», թե՞՝ «բա որ նախկինները գողանում էին»։

Նիկոլի կողքին կանգնած ոստիկաններ, որ ձեր վարքագիծը արդարացնում եք, թե՝ սառնարանի վարկը պետք է փակեք։ Հասկացեք, թուրքը որ եկավ, ձեր սառնարանն էլ է վերցնելու, տունն էլ, իսկ դուք դեռ շարունակելու եք վարկը փակել։

Թուրքը որ եկավ չի հարցնելու՝ ասել եք «Նիկոլ դավաճան», թե «դմփ դմփ հու», բոլորին են քշելու, մտածեք ձեր ապագայի մասին, մտածեք մեր ապագայի մասին։

Հիմա կարեւորը Հայաստանը փրկելն է, մեզ անհրաժեշտ է լավ կազմակերպիչ, նորմալ ղեկավար, ուզում է թող թեկուզ սատանան լինի, միայն թե կարողանա երկիրը հանել այս վիճակից»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ