13 11 2020

Ղարաբաղում օրեցօր մարդասիրական խնդիրն աճում է. Շոյգու

Ղարաբաղում օրեցօր մարդասիրական խնդիրն աճում է. Շոյգու

Լեռնային Ղարաբաղում աճում են մարդասիրական խնդիրները: Այս մասին հայտարարել է ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ղարաբաղի մարդասիրական հիմնախնդիրների վերաբերյալ խորհրդակցության ժամանակ:

«Օրեցօր մարդասիրական խնդիրն աճում է», - հայտարարել է Շոյգուն:

Պաշտպանության նախարարի խոսքով՝ ի հայտ են գալիս այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են փախստականների տեղափոխումը և վերադարձը և այլ հումանիտար խնդիրներ:

Ռազմական տրանսպորտային ավիացիան երեք օրվա ընթացքում ավելի քան 1100 ռուս խաղաղապահ է տեղակայել Լեռնային Ղարաբաղ:

«Երեք օրվա ընթացքում թռչել է 73 ինքնաթիռ, տեղափոխվել է 1103 զինծառայող և 168 սարքավորում», - ասել է Շոյգուն:

Պաշտպանության նախարարության ղեկավարի խոսքով՝ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռազմական տրանսպորտային ինքնաթիռներով սարքավորումների և նյութատեխնիկական միջոցերի փոխադրումը շարունակվում է «օրական 25 թռիչքով»:

Ռուսաստանի խաղաղապահ առաքելության դիտակետերի տեղակայումը Լեռնային Ղարաբաղում կավարտվի շաբաթ օրը:

«Խաղաղապահների մեկ այլ ստորաբաժանում է տեղակայված Լեռնային Ղարաբաղի հյուսիսում: Վաղը մենք նախատեսում ենք ավարտել ութ դիրքի տեղադրումն այս գոտում », - նշել է Շոյգուն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ