13 11 2020

Ինչպես առանց պատերազմը վերսկսելու փորձել մեղմել աղետի հետևանքները. Միքայել Մինասյան

Ինչպես առանց պատերազմը վերսկսելու փորձել մեղմել աղետի հետևանքները. Միքայել Մինասյան

Ինչպես առանց պատերազմը վերսկսելու փորձել մեղմել աղետի հետևանքները կամ խորհուրդ դավաճանների և դեբիլների իշխանությանը։ Այսպես է իր ֆեյսբուքյան գրառումը վերնագրել Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը։ Նա, մասնավորապես, գրել է.

«Քանի որ իսկապես հաշված օրեր են մնացել, ապա փորձեմ լինել հնարավորինս պրակտիկ ու լակոնիկ։ Տալիս եմ փոքր օրինակ Դավիդավանքի վրա, թե արդյոք հնարավո՞ր է պահել 9-րդ դարի մեր միջնադարյան հրաշքը։

Միանշանակում հայտարում եմ՝ այո՛։

Հաշվի առնելով, որ Դադիվանքը գտնվում է Մարտակերտի և Քարվաճառի շրջանների սահմանին, ապա հնարավոր է.

1. Պայմանավորվել ռուս խաղաղապահների հետ և նրանց վերահսկողության դիտակետը դնել Դադիվանքից հետո՝ նրանց վերահսկողության գոտին ընդգրկելով նաև վանական համալիրը։

2. Հիշել, որ դեռ ունենք արտգործնախարարություն և զրուցել Ռուսաստանի ԱԳՆ-ի հետ։ Հիմնավորել վանական համալիր պատմական, մշակութային և հոգևոր նշանակությունը և Ռուսաստանի ԱԳՆ-ի հետ ձեռք բերած պայմանավորվածությունն ամրագրել ռուս խաղաղապահների պարտականությունների մեջ։

3. Հիշել, որ դեռ ունենք մշակույթի նախարարություն և պայմանավորվել ՄԱԿ-ի, ՅՈւՆԵՍԿՕ-ի, մշակութային և հոգևոր ժառանգության պահպանման միջազգային կազմակերպությունների հետ, հիշեցնել, թե ինչ են արել ադրբեջանցիները Ջուղայի խաչքարերի հետ, և պայմանավորվել համատեղ կոչով՝ Դադիվանքը մտցնել միջազգային հոգածության դիտակետ։

4. Հիշենք, որ դեռ ունենք պաշտպանություն նախարարություն, որի ղեկավարության հիմնական առաքելությունը պիտի լինի ոչ թե հեռուստահարցազրույցներով Նիկոլին պաշտպանելը, այլև մեր հայրենիքը։ ՊՆ-ն և ՊԲ-ն պետք է զորքը վերադարձնեն ու կանգնեցնեն ուղիղ Դադիվանքի մոտ՝ ստիպելով խաղաղապահներին այդտեղ կանգնել։

5. Եվ ամենավերջում՝ դա հնարավոր է անել հենց հիմա նաև ներքին կարգով, ուղղակի պայմանավորվելով ռուսաստանյան խաղաղապահների հրամանատարի հետ և արդյունքում կանգնեցնելով բոլորին փաստի առաջ։

Սա որպես խորհուրդ ատելության վիժվածքների իշխանությանը և որպես փոքրիկ օրինակ տգետներին, թե ինչ կարելի է անել նույնիսկ հիմա։

Իսկ կարելի է անել աներևակայելի շատ բաներ։ Ու կարելի է փրկել բազմաթիվ «դադիվանքներ»։ Դրա համար մնաց 2 օր։

Հ.Գ. Հույս ունեմ, որ գոնե Դադիվանք կկարողանաք պահել»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ