13 11 2020

Ա՛յ հայրենիք ծախող դավաճանի կուրտիզաններ դուք միևնույնն է՝ չկարողացաք սթափվել. Իվետա Տոնոյան

Ա՛յ հայրենիք ծախող դավաճանի կուրտիզաններ դուք միևնույնն է՝ չկարողացաք սթափվել. Իվետա Տոնոյան

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ցավոք, ինչպես և սպասելի էր, երեկ ասուլիսի ընթացքում հնչեցրած հայտարարությունս արժանացավ իշխանական ամբողջ ֆեյք-ինդուստրիայի հուժկու գրոհին: Կրկին անգամ առաջնագիծ հանվեցին սազանդարներն ու զոմբիլենդի քառակուսիները: Տգիտության սպարտակիադայում կրկին աչք ծակեց տխուր իրականությունը, ապիկարությամբ միմյանց գերազանցողների պերճանքն ու թշվառությունը:

Ա՛յ հայրենիք ծախող դավաճանի կուրտիզաններ, երկու կոպեկ թուլափայի դիմաց ամեն սրբություն ուրացած ողորմելիներ, անգամ այս ճակատագրական պահին, երբ վտանգված է բոլորիս գոյությունը, դուք միևնույնն է՝ չկարողացաք սթափվել, հայրենի երկրի կորուստն անգամ չստիպեց ձեզ գիտակցել պահի ծայրաստիճան լրջությունը: Երեկվանից մորթելու և սպանելու մասին բազմաթիվ սպառնալիքներ եմ ստացել և շարունակում ստանալ, որոնցով, սակայն, ինձ չե՛ք վախեցնի, իմ դեմ ուղղված խուլիգանական սադրանքներով ինձ չեք կանգնեցնի և չեք լռեցնի:

Հանուն մեր ծախված հայրենիքի փրկության մենք գնալու ենք մինչև վերջ: Ու որ ամենակարևորն է՝ չհամարձակվե՛ք նսեմացնել մեր հերոս զինվորներին ու ոտքի տակ գցել նրանց արժանապատվությունը, չփորձե՛ք ձեր դավաճանությունը փաթաթել մեր առյուծ տղաների վզին, թիկունքից նրանց հասցրած ձեր հարվածը երբեք չի՛ սպիանալու և չի՛ մոռացվելու: Ստեղծված խառնաշփոթում ամենանողկալին այն է, որ արդեն վարչապետի աշխատակազմի <<Սպասարկում>> ՊՈԱԿ-ի ղեկավարի տեղակալն է կամավորականի անտաղանդ դերով ու նույնքան անտաղանդ բեմականացմամբ մատ թափ տալիս քաղաքական ընդդիմախոսների վրա, սպառնում սպանել մեզ, թուրքի փոխարեն զենքերն ուղղել մեր վրա: Գիտեք, այս անգամ բարի կգտնվեմ և ի պատասխան բոլոր սպառնալիքների՝ մի լավ խորհուրդ կտամ…ձեզ բաժանված զենքերը պինդ պահեք, որ գոնե հասցնենք ինքներդ ձեզ էն աշխարհ ուղարկել…թե չէ թուրքին հող հանձնած դավաճանի ու նրա մանկլավիկների վերջը գիտեք՝ ինչ է լինում… Եվ ամենակարևորը՝ ՓԱՌՔ ՈՒ ՊԱՏԻՎ ՄԵՐ ԲՈԼՈՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ …

Հ.Գ Մեր հերոսներից մեկի հետ օրեր առաջ արված վերջին լուսանկարս է Շուշիում... Թուրքին հանձնած մեր բերդաքաղաքում...»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ