Ես չեմ տեսել, որ այսպիսի ջղաձգմամբ կարելի է պահել իշխանությունը: Այս մասին Մատենադարանում հանրահավաքի ժամանակ ասաց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նրա խոսքով, չի կարող լինել նախադեպ, որ պարտված ու դավաճան ղեկավարը մնա ու շարունակի ղեկավարել:
Նա նաև նշեց, որ տեղեկատվություն ունեն, որ առաջիկայում դատախազը միջնորդություններ է ներկայացնելու մի շարք պատգամավորների մանդատից զրկելու համար:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը