Analitik.am-ը գրում է․
«Analitik.am-ի տեղեկություններով, այս պահին ԱԱԾ-ում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն է ընդդիմադիրների ձերբակալելու հրահանգներ տալիս, քանի որ ԱԱԾ պետը գտնվում է «Նորք-Մարաշ» ԲԿ-ի սրտաբանական բաժանմունքում։ Տիգրան Ավինյանի մոտ է ձերբակալվողների ցուցակ, որում տեղ գտած անձանց էլ հրահանգավորում է ձերբակալել։ Արդեն իսկ ձերբակալվել են մի շարք քաղաքական գործիչներ,ձերբակալված է քաղաքական ընդդիմության գրեթե ողջ վերնախավը՝ ՀՅԴ, «Հայրենիք» կուսակցությունից եւ այլ ընդդիմադիր ուժերից։ Ըստ մեր աղբյուրի, գիշերը ձերբակալվելու են ԲՀԿ պատգամավորներ։
Analitik.am-ի տեղեկությունների համաձայն, փորձ է արվում հարուցել շինծու քրեական գործ՝ պետական հեղաշրջման հատկանիշներով, որով էլ հենց մեղադրանք կառաջադրվի ընդդիմադիր գործիչներին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը