Մեր պատմության ամենաամոթալի էջերից մեկն ունի մեկ անուն՝ դավաճանություն, «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:
«Մեր պատմության ամենաամոթալի օրերից մեկն է, որ 30 տարիների ընթացքում ձեռքբերվածը, այդքան թափված արյունը, կարելի է ժողովրդի հետեւից ստորագրել եւ հանձնել՝ որեւիցե մեկին տեղյակ չպահելով, չքննարկելով: Բոլորս էլ հիշում ենք, որ 2 տարի առաջ ասում էի՝ն ցանկացած հարց հրապարակում պետք է քննարկվի, տեղյակ պահվի, որեւիցե սանտիմետր հող տվող չի կարող լինի, նա ազգի դավաճան է, նա պետք է կախվի հրապարակում: Այդ ամենից ելնելով, որ պատերազմը սկսվել է սեպտեմբերի 27-ին, ու որ կարելի էր 28-ին, 29-ին կանգնեցնել պատերազմը եւ այդ գրած, պայմանավորված նամակը, որ եղել է իր մոտ, ու սպասել մինչեւ Շուշին էլ հանձնեն ու նոր գան ստորագրեն: Ես ուզում եմ հասկանալ` ոնց կարելի է դա պարզաբանել, ո՞նց կարելի է հաշվետու լինել ժողովրդի առաջ, դա դավաճանություն է, ուրիշ կերպ չի կարող լինել: 28-ին զանգել են ՌԴ-ից, որ պատրաստ են գալու մեր գործընկերները, պատրաստ են խաղաղապահ զորքեր բերել, Մելքումյանին են տեղյակ պահել: Ու Շուշին էլ հանձնելուց հետո թաքուն ստորագրում են, չեմ հասկանում` դրա պատասխանը ո՞նց են տալու ժողովրդին, ամբողջ հայ ազգին, զոհվածներին, կորածներին, վիրավորներին, անտուն մարդկանց, որ 100 հազար մարդ Արցախից եկել է Հայաստան»,- ասել է Ծառուկյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը