Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների հայտարարությունը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ ենթադրում է անցում լիարժեք բանակցային գործընթացի: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան,հաղորդում է ТАСС-ը։
«Հայտարարությունը ենթադրում է անվերապահ անցում լիարժեք բանակցային գործընթացի՝ այս, ցավոք, բարդ, ոչ հասարակ խնդրի բոլոր գործոնների վերաբերյալ»,- ասել է նա:
Նոյեմբերի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ստորագրեցին համատեղ հայտարարություն՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը