10 11 2020

Հանրության մի հատված մինչև վերջ չի գիտակցում իրադրության ողջ վտանգավորությունը. Տիգրան Աբարահամյան

Հանրության մի հատված մինչև վերջ չի գիտակցում իրադրության ողջ վտանգավորությունը. Տիգրան Աբարահամյան

Մեկ է՝ ինձ թվում է, որ մեր հանրության մի հատված դեռ տաք է, մինչև վերջ չի գիտակցում ստեղծված իրադրության ողջ վտանգավորությունը։ Այս մասին գրառում է կատարել «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը:

«Մեկ է՝ ինձ թվում է, որ մեր հանրության մի հատված դեռ տաք է, մինչև վերջ չի գիտակցում ստեղծված իրադրության ողջ վտանգավորությունը։

Նայում ես՝ մարդը ասում է ամեն ինչ վատ սցենարով է գնացել, ցավոտ, ծանր որոշում եմ կայացրել և այլն, մարդիկ մտնում սրտիկում, լայքում են։

Նույնը վերաբերվում է հիմնավորումներին։ Ինչ էլ հիմնավորես, փաստաթղթում չկա մի կետ, որտեղ մեր համար վտանգավոր դրույթ, ձևակերպում չկա։

Բայց պարզվում է, որ լիքը մարդ ծափ է տալիս, հավանության արժանացնում՝ ավտոմատ մտնում իր փայ պատասխանատվության տակ՝ չգիտեմ, չգիտակցելով, չհասկանալով։

Լավ, ո՞նց կարա սենց լինի։ Ո՞նց մարդկության բերենք սթափության դաշտ, ո՞նց։ Ախր, սրա հետևանքները այսօր, վաղը, մի տարի հետո չի ավարտվելու, հասկացեք»։

 
 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ