Ռազմական դրությունը հանելուց հետո, հաջորդ պահանջը վարչապետի հրաժարականն է լինենլու։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Նա նշեց՝ այն, որ հայ ազգը չի կարող պատվել, միանշանակ է: Ասում է՝ հայ ազգը չի պարտվել, պարտվել է երկրի առաջնորդը.
«Մենք չենք կարող ապրել պարտված առաջնորդի հետ և պարտված առաջնորդը պետք է հեռանա, ինչպե՞ս՝ կքննարկենք, երբ ռազմական ու անվտանգային խնդիրները լուծած կլինենք»:
Մարուքյանը նշեց՝ Նիկոլ Փաշինյանն ու «Իմ քայլը» դաշինքը պետք է գիտակցեն՝ սա այն Հայաստանը չէ, որտեղ նրանք 83 տոկոս ձայն են հավաքել: Ըստ նրա՝ այն Հայաստանը, որի վարչապետն էր Նիկոլ Փաշինյանը, Արցախի հետ ուներ ընդհանուր 42 հազար քառ. կմ:
«Այդ Հայաստանն այլևս չկա, այդ թվում՝ Փաշինյանի վարած քաղաքականության ու նրա դրած ստորագության արդյունքում», - ընդգծեց խմբացության ղեկավարը՝ ավելացնելով, որ մեզ պետք է հանրայիn համերաշխություն:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը