10 11 2020

Ռազմական դրությունը Հայաստանում փաստացի այլևս չի գործում. Արթուր Ղազինյան

Ռազմական դրությունը Հայաստանում փաստացի այլևս չի գործում. Արթուր Ղազինյան

Քանի որ Հայաստանում ներկայումս ՉԿԱ ԼԵԳԻՏԻՄ իշխանություն, որը ի զորու է իրավական առումով չեղարկել ռազմական դրությունը, ապա ոստիկանությանը հորդորում եմ ապահովել վաղվա հանրահավաքի բնականոն և խաղաղ ընթացքը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է « Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր Արթուր Ղազինյանը:

«Ռազմական դրությունը Հայաստանում փաստացի այլևս չի գործում, քանի որ երեկ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է Հայկական 2 պետությունների ԱՆՎԵՐԱՊԱՀ ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱՆ:

Ռազմական դրության իրավական ռեժիմը կրում է խիստ ֆորմալ, անբովանդակ և անիմաստ բնույթ և նպատակ ունի որպես ռեպրեսիվ գործիք ծառայել հանրային արդարացի ցասումը զսպելու հարցում:

Քանի որ Հայաստանում ներկայումս ՉԿԱ ԼԵԳԻՏԻՄ իշխանություն, որը ի զորու է իրավական առումով չեղարկել ռազմական դրությունը, ապա ոստիկանությանը հորդորում եմ ապահովել վաղվա հանրահավաքի բնականոն և խաղաղ ընթացքը:

ԲՈԼՈՐՍ ԴԵՊԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ»,- գրել է նա:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ