10 11 2020

«Հաղթելու ենք» կարգախոսի ներքո Հայաստանն ու Արցախը տարան կապիտուլյացիայի. Անդրանիկ Թևանյան

«Հաղթելու ենք» կարգախոսի ներքո Հայաստանն ու Արցախը տարան կապիտուլյացիայի. Անդրանիկ Թևանյան

Շատ խորհրդանշական է, որ դավաճանական ու կապիտուլյացիոն ակտ ստորագրող Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետ դարձավ մայիսի 8–ին՝ Շուշիի ազատագրման օրը։

1992–ի մայիսի 8–ին մենք ազատագրեցինք Շուշին, իսկ 2018–ի մայիսի 8–ին սկիզբ դրվեց Շուշիի և ընդհանրապես ամեն ինչի հանձնմանը։ Այս մաիսն գրաում է կատարել «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը:

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև՝

«Եվս մեկ թվային խորհրդանշականություն։ 1–ին հանրապետությունն անկում ապրեց 1920–ին։ Ուղիղ հարյուր տարի անց պատմությունը կրկնվեց։

Հիմա մենք զրկվեցինք մայիսյան եռատոնից ու որևէ տոնից, քանզի Նիկոլ Փաշինյանի հետևողական ջանքերով հաղթողից վերածվեցինք պարտված ազգի, իսկ Հայաստանն ու Արցախի մնացորդները դարձան տարածք՝ պետության ձևական ատրիբուտներով։ Սա հրեշավոր մի ակտ էր, որին ունակ կարող էր լինել ամբոխն իր ամբոխավարով։

Փաստորեն, երբ Աննա Հակոբյանը հայտարարում էր, որ մեր զինվորները զոհվում են հանուն ոչնչի, մի բան գիտեր։ Երբ հրավիրում էր Մեհրիբանին Արցախ՝ մուղամ լսելու, մի բան գիտեր։ Հրավերն ընդունեցին ու եկան։ Թուրքերն արդեն Արցախում մուղամ են լսելու Դադիվանքի տարածքում, իսկ մենք կրկին մնալու ենք Դլե Յամանի տակ։

Սրանք «Հաղթելու ենք» կարգախոսի ներքո Հայաստանն ու Արցախը տարան կապիտուլյացիայի։ Ու այսքանից հետո դեռ լկտիություն ունեն հոխորտալու, աթոռից կառչած մնալու, քաղաքացիական պատերազմ հրահելու, այլ ոչ թե գետինը մտնելու, ծպտուն չհանելու և գոնե ինքնասպանության միջոցով մի փոքր մաքրվելու պատմության առաջ։

Եթե մենք այսքանից հետո էլ խելքի չգանք, չանջատենք ինքնաոչնչացման մեքենան ու չհասկանանք, որ երեկ հանձնվել է ավելին, քան գրված է կապիտուլյացիոն տեքստում ու մեզանից մեծագույն ճիգեր է պահանջվելու այս հողում ապրելու համար, ուրեմն արժանի ենք այն ճակատագրին, որը մեզ համար պատրաստել էին մեր թշնամիներն ու իրականացրեցին Նիկոլ Փաշինյանի ձեռքերով։

Միայն մեկ հարց է բաց մնում։ Նիկոլ Փաշինյանը գիտակցաբա՞ր գնաց կապիտուլյացիայի, թե՞ այդպես ստացվեց։ Այլ կերպ ասած՝ նա դավաճա՞ն է, թե անմեղսունակ։ Չի բացառվում, որ երկուսը միասին»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ