Ռուս խաղաղապահներով առաջին չորս Իլ-76 ինքնաթիռները Ուլյանովսկից ուղեւորվել են Լեռնային Ղարաբաղ: Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ-ն, գրում է ТАСС-ը։
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում առաքելությունների տարածք ռուս խաղաղապահներ տեղափոխող Իլ-76 առաջին չորս ինքնաթիռները օդ են բարձրացել «Ուլյանովսկ-Վոստոչնի» օդանավակայանից: Օդանավերում գտնվում են խաղաղապահ ստորաբաժանման անձնակազմը, տրանսպորտային միջոցներ, զրահամեքենաներ եւ նյութական միջոցներ»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Ավելի ուշ հայտնի է դարձել հինգերորդ ինքնաթիռի մեկնելու մասին:
Պաշտպանության նախարարությունը հիշեցրել է, որ ընդհանուր առմամբ 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմեքենա եւ հատուկ տեխնիկա կտեղափոխվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղապահ զորակազմ տեղակայելու համար:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը