10 11 2020

Վլադիմիր Պուտինի հայտարարությունը



 

Կրեմլի պաշտոնական կայքը տարածել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուռինի հայտարարությունը․


«Այսօր՝ նոյեմբերի 9-ին, ՀՀ վարչապետ Փաշինյանի, Ադրբեջանական Հանրապետության նախագահ Ալիևի և Ռուսաստանի Դաշնության նախագահի կողմից ստորագրվել է հայտարարություն, որում հայտարարվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ամբողջական հրադադարի եւ բոլոր ռազմական գործողությունների դադարեցման մասին՝ 2020թ. նոյեմբերի 10-ի, Մոսկվայի ժամանակով ժամ 00 րոպեից։

Ադրբեջանական Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով և Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության հետ կապող միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը:

Ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից տարածքներ՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վերահսկողության ներքո:

Իրականացվում է ռազմագերիների, այլ կալանավորված անձանց ևւ մահացածների մարմինների փոխանակում:

Տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաարգելափակվում են: Տրանսպորտային հաղորդակցությունների նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է, այդ թվում, Ռուսաստանի սահմանապահ ծառայության մարմինների օժանդակությամբ:

Ելնում ենք նրանից, որ ձեռք բերված պայմանավորվածությունները անհրաժեշտ պայմաններ կստեղծեն Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված ճգնաժամի երկարաժամկետ և լիարժեք լուծման համար` արդար հիմքերով և հայ ու ադրբեջանցի ժողովուրդների շահերից ելնելով»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ