09 11 2020

Թուրքիան պատերազմի սադրիչ է, չի կարող լինել խաղաղության կողմնակից. Անի Սամսոնյան



Թուրքիայի կողմից ցանկացած առաջարկ քննարկելն արդեն նշանակում է, որ մենք կարող ենք հաշտվել այն մտքի հետ, որ Թուրքիան կարող է լինել բանակցային գործընթացի մաս: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:

«Լեռնային Ղարաբաղի հետ կապված Թուրքիայի ցանկացած առաջարկ ունի մեկ նպատակ՝ գալ բանակցությունների սեղան, իսկ թե ինչ դիրքորոշում ունենք մենք դրա հետ կապված, բազմիցս ասել ենք, որ Թուրքիան պատերազմի սադրիչ է, չի կարող լինել խաղաղության կողմնակից և չի կարող բերել խաղաղության օրակարգ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ