Հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում Բարգավաճ Հայաստան խմբակցության ներկայացուցիչները եղել են Մոսկվայում, իսկ ավելի վաղ տեղի էր ունեցել ԲՀԿ քաղաքական խորհրդի նիստ, որտեղ Գագիկ Ծառուկյանի կողմից հրատապ այց կազմակերպելու հանձնարարական տրվեց: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:
«Այցի շրջանակներում բազմաթիվ հանդիպումներ են տեղի ունեցել Ռուսաստանի իշխող կուսակցության ղեկավար կազմի, ինչպես նաև Դումայում ներկայացված քաղաքական ուժերի ղեկավար կազմերի ներկայացուցիչների հետ, բնականաբար, քննարկումների առանցքում եղել են Արցախին վերաբերող հարցերը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը