07 11 2020

Ինչո՞ւ մենք չունենք լուրջ պետական գործիչներ․ պատճառը պարզ է․ Ստեփան Դանիելյան

Ինչո՞ւ մենք չունենք լուրջ պետական գործիչներ․ պատճառը պարզ է․ Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ինչո՞ւ մենք չունենք լուրջ պետական գործիչներ։ Պատճառը պարզ է։

- Եթե Չինգիզ խանը հայ լիներ, ասելու էինք, որ թալանչի է։

- Եթե Եկատերինա 2-ը հայ լիներ, ասելու էինք, որ անբարոյական է։

- Եթե Ալեքսանդր Մեծը հայ լիներ, ասելու էինք, որ գեյ է։

- Եթե Պետրոս Մեծը հայ լիներ, ասելու էինք բիսեքսուալ է, կնիկն էլ գլխին կոտոշներ է աճեցրել։

- Եթե Ստալինը հայ լիներ, ասելու էինք պապը օս է, ինքն էլ գլխակեր է։

-Եթե Չերչիլը հայ լիներ, ասելու էինք որ ալկաշ է, նուդիստ է ու մեծամիտ։

Ու բացարձակապես կապ չունի, որ չոր հաշվով ինչ են ստացել եւ իրենցից հետո սերունդներին ինչ են թողել, ինչ են ստեղծել։

Դրա համար մեզ պետք է ղեկավարի Ոչնչությունը՝ բացասական արդյունքներով, ու դժգոհողներ չեն լինի»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ