06 11 2020

Ներկայացուցիչների պալատի խոսնակը հայտարարել է, որ Բայդենը շուտով կդառնա նախագահ

Ներկայացուցիչների պալատի խոսնակը հայտարարել է, որ Բայդենը շուտով կդառնա նախագահ

Դեմոկրատ Ջո Բայդենը ստացել է ընտրողների մանդատը և շուտով կդառնա Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ: Այս մասին հայտնել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին (Կալիֆոռնիայից դեմոկրատ): «Ջո Բայդենը հրաշալի մանդատ ունի, շատ շուտով նա կլինի ոչ թե նախկին փոխնախագահ, այլ ընտրված նախագահ», - ասել է նա մամուլի ասուլիսում՝ ավելացնելով, որ շատ «գոհ է այս արդյունքից, որն անխուսափելի է»:

«Սա երջանիկ օր է մեր երկրի համար, քանի որ Ջո Բայդենը վճռական է մարդկանց միավորել, քանի որ նա հարգում է բոլոր տեսակետները», - շարունակել է Փելոսին: CNN-ը, հղում անելով իր աղբյուրներին, իր հերթին նշում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն օգնականներին հայտարարել է, որ մտադիր չէ ընդունել պարտությունը ընտրություններում: Ընդ որում` հեռուստաալիքը պնդում է, որ պաշտոնյաները չեն համարձակվում Թրամփին ասել, որ նա կարող է պարտվել ընտրություններում,և սպասում են, թե երբ դա կանի մեկ ուրիշը, օրինակ ՝ նրա դուստրը ՝ Իվանկան կամ փեսան ՝ Ջարեդ Քուշները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ