05 11 2020

Երբվանի՞ց է Սորոսը աջակցում Ադրբեջանին

Երբվանի՞ց է Սորոսը աջակցում Ադրբեջանին

Օրեր առաջ մամուլը գրեց, որ ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսն իր ուղիղ աջակցությունն է առաջարկել և ցուցաբերում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Մասնավորապես, «ՌոժՆյուզ» լրատվականը հրապարակել է մի հոդված, որտեղ մասնավորապես նշվում է, որ Սորոսը Ալիևին առաջարկել է միջազգային մեդիա աջակցություն և եվրոպական ու միջազգային կառույցներում աջակցություն քվեարկությունների ժամանակ, իր լոբիստական խմբերի միջոցով:

Հետաքրքրականն այստեղ այն է, թե ինչու իր այս աջակցության մասին Ջորջ Սորոսը չի ասում նույնքան բաց տեքստվ, ինպես, օրինակ, Թուրքիայի դեպքում, երբ ամիսներ առաջ հոդված էր հրապարակել, որով առաջարկել էր արևմտյան երկրներին աջակցել Թուրքիային՝ Ռուսաստանի դեմ պայքարում։

Առհասարակ, այս համատեքստում առաջարկում ենք վերհիշել մի քանի հետաքրքիր դրվագներ Ադրբեջանի և Ջորջ Սորոսի հարաբերություններից:

Եվ այսպես, երբվանի՞ց և ի՞նչն է միավորում Սորոսին և Ալիևին։

Ջորջ Սորոսը Ադրբեջան է այցելել առաջին անգամ 2003 թվականին: Նա Բաքվում 2003 թվականի մայիսին մասնակցել է «Կասպից ծովի նավթային շահույթը. ո՞վ կօգտվի դրանից» կոնֆերանսին: Իր ելույթում նա նշել է, որ Ադրբեջանը կարող է դառնալ նավթի և գազի արդյունահանման ոլորտում առաջատար երկրներից մեկը:

Իսկ այդ ժամանակ Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևն իր ելույթում դիմելով Սորոսին ասում է. «Դուք Ադրբեջանին նվիրաբերել եք 7 մլն դոլար ձեր գործունեությունից ի վեր։ Դա շատ լավ է։ Բայց այսօր ես աչքի անցկացրեցի այդ նախագծերը։ Այդ գումարի մեծ մասը տրվել է տարբեր ՀԿ-ներին որպես գրանտ։ Ես դեմ չեմ, սակայն մեր ամենամեծ խնդիրը մեր տարածքների օկուպացումն է Հայաստանի զինված ուժերի կողմից և մեր բնակչության մեկ միլիոնը ապրում է որպես փախստական։ Թերևս դուք տեղեկացված չեք դրա մասին։ Դրա պատճառով է, որ ես ցանկանում եմ գրանտների 60-70 տոկոսը հատկացվի փախստականներին»։

Ադրբեջանում Սորոսի հիմնադրամի փակվելուց մեկ տարի անց՝ 2015 թվականի հունվարին, «Բաց հասարակություն» ինստիտուտը հանդես եկավ հայտարարությամբ Ադրբեջանում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների նկատմամբ ճնշման ուժեղացման վերաբերյալ:

Հայտարարության մեջ ասված էր, որ Ջորջ Սորոսը Դավոսում հանդիպել է Իլհամ Ալիևի հետ և կոչ է արել նրան թուլացնել ճնշումը քաղաքացիական հասարակության նկատմամբ և վերջ դնել Ադրբեջանում պաշտոնապես գրանցված բարեգործական կազմակերպությունների նկատմամբ հալածանքներին:

 

Իսկ ադրբեջանական «ԱզերԹաջ» պետական գործակալության հաղորդագրության մեջ էլ ասված էր. «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Դավոսում հանդիպել է Սորոսի հիմնադրամի հիմնադիր Ջորջ Սորոսի հետ: Հանդիպման ժամանակ տեղի ունեցավ կարծիքների փոխանակում Ադրբեջանում տեղի ունեցող զարգացման գործընթացների շուրջ»:

Այս հանդիպումից հետո տեղի է ունենում Ջորջ Սորոսի և Իլհամ Ալիևի երկրորդ հանդիպումը, որի օրակարգի մասին տեղեկություններ չեղան, այն մնաց գաղտնի մինչ օրս:

Իսկ հետագայում՝ 2017 թվականին, Guardian թերթը հետաքննություն էր հրապարակել այն մասին, որ Ադրբեջանի իշխող վերնախավը օգտագործել է 3 մլրդ դոլար ծավալով ֆինանսական սխեման՝ եվրոպական քաղաքական գործիչներին կաշառելու եւ փողերի լվացման համար: Ադրբեջանական իշխանությունները հերքել են մեղադրանքները, իսկ հոդվածն անվանել են «Ջորջ Սորոսի և հայկական լոբբիի պատվեր»: Ադրբեջանի նախագահի օգնական Նովրուզ Մամեդովը հայտարարել է, որ Սորոսը «խելքը գցել է»:

Վերջերս էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ռուսական լրատվամիջոցի հետ հարցազրույցում Նիկոլ Փաշինյանին անվանել էր «Սորոսի պրոդուկտ»

Ստացվում է՝ Ադրբեջանն ու Ջորս Սորոսը խաղում են նույն թիմում, իսկ խաղը, բնականաբար, բացահայտ չէ, նրանք ի լուր աշխարհի իրար մեղադրում են, պիտակներ կպցնում, երբ պետք է թիրախավորում, իսկ իրականում առաջ տանում իրենց հետին պայմանավորվածությունները, նպատակներն ու պլանները, այլ կերպ ասած՝ գրպանային ընդդիմություն են խաղում:

Ուշագրավ է, սակայն, որ այս պարագայում, երբ Սորոսը առաջարկում է ռուս-թուրքական հակամարտության մեջ աջակցել Թուրքիային, իսկ Արցախյան պատերազմում տեղեկատվական, լոբիստական աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին, երբ հայ-ադրբեջանական սահմանին հուլիսյան բախումներից հետո Մոսկվայում ստանձնեց Ադրբեջանցի կալանավորների փաստաբանական պաշտպանությունը, այդուհանդերձ, նրա ֆինանսներով Հայաստանում շարունակում են բազմաթիվ մարդիկ գործել։ Այդ մարդը Հայաստանում ունի ազդեցություն, մի շարք գործիչներ, նաև այսպես կոչված՝ իրավապաշտպաններ, հասարակական և այլ գործիչներ, լրատվամիջոցներ։

Այս օրերին, մենք չլսեցինք որևէ մեկը դադարեցներ համագործակցությունը «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի հետ, անգամ այն բանից հետո, որ Սորոսը բացահայտ աջակցություն է հայտնում Թուրքիային։ Այդպիսով, տրամաբանությունը հուշում է, որ այդ մարդիկ այս իրավիճակում պետք է հետևեն իրենց ֆինանսավորողի կոչին, որը մեկ առաջարկում է պաշտպանել Թուրքիային, իսկ այսօր իր ծառայություններն է առաջարկում Ադրբեջանին։ Պնդում ենք, որ այս հարցը մեր Ազգային Անվտանգության Ծառայությունը պետք է շատ լուրջ ուսումնասիրի և լուծումներ տա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ