Մենք մեզ համար որոշում ենք ընդունել, որ պահպանում ենք մեր ազգային հարթակը արտաքին ոլորտում կադրեր պարտրաստելու հարցում և այդ գործողություննեը իրականցնելու համար մենք անցնում ենք ամբողջովին ազգային ինքնաֆինանսավորման։ Ազգային ժողովում 2021 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ անդրադանռալով դիվանագիտական վերապատրաստունեին հատկացվող գումարների ավելացմանը ասաց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։
Ահաբեկչական խմբավորումների գործողությունների կասեցմանն ուղղված դիվանագիտական աշխատանքների վերաբերյալ նախարարը նկատեց․
«Հայ ժողովուրդը պայքարում է փաստացի երեք թշնամու դեմ՝ Թուրքիայի, միջազգային ահաբեկիչ զինյալների և Ադրբեջանի դեմ, և ահաբեկիչ զինյալների հայտնվելը մեր տարածաշրջանում առավել քան մարտահրավեր է շատ ավելի լայն կոնտեքստում, քան բուն մեզ համար, դրա հետևանքները լրջագույն են: Ես չգիտեմ՝ ինչով էին մտածում Բաքվում, երբ ներքաշում էին այդ զինյալներին այս պատերազմի մեջ, քանի որ դա վտանգ է ամբողջ տարածաշրջանի համար և տարածաշրջանից դուրս: Սա նոր իրողություն է մեր տարածաշրջանում, որը առաջ է բերում գերակայությունների նոր շրջանակ»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը