05 11 2020

Դեսպանների համալրման գործընթացը հենց հիմա տեղի է ունենում․ Զոհրաբ Մնացականյան



Դեսպանների համալրման գործընթացը հենց հիմա տեղի է ունենում և բնականաբար այդ գործընթացն այնպիսինն է, որ հրամանի պահին է  հայտարարվում, որ գործընթացն ավարտվել է։  ԱԺ-ում ասաց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով հարցին, արդյոք ունենք դեսպանների համալրման խնդիր, քանի որ կան տեղեր, որտեղ մինչ օրս չունենք դեսպաններ նշանակված։

«Հաշվի առնելով, որ սա քմահաճույք չէ, սա պահանջն է աշխատանքի, որովհետև կապված է նաև այլ երկրի համաձայնության հետ որտեղ մենք նախատեսում ենք  փոփոխութոյւն իրականացնել կամ նոր մարդ նշանակել։ Հիմա դա տեղի է ունենում։ Այս մոտակա ամիսներին մենք մի ամիս հետ ընկանք բայց որևէ դեպքում չկանգնեցինք»,- ասաց նախարարը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ