04 11 2020

Հուսով ենք՝ ԼՂ հարցում կհաջողվի հասնել արդյունքների, որոնք ընդունելի կլինեն բոլոր կողմերի համար. Պուտին

Հուսով ենք՝ ԼՂ հարցում կհաջողվի հասնել արդյունքների, որոնք ընդունելի կլինեն բոլոր կողմերի համար. Պուտին

 

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր կրոնական միավորումների ներկայացուչիչների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է նաև  Ղարաբաղում պատերազմական իրավիճակին, փոխանցում է РИА Новости-ն:

Նա նշել է, որ ՌԴ-ն անում է իրենց կախված ամեն բան՝ Հարավային Կովկասում հակամարտությունը հնարավորինս արագ կարգավորելու համար:

«Որպեսզի փրկենք այն մարդկանց կյանքերը, ովքեր կանգնած են դեմ դիմաց և, ցավոք, միմյանց տեսնում են՝ ինքնաձիգների նշանառության տակ պահած: Եվ զենք կիրառում միմյանց դեմ, որպեսզի հասնեն նպատակների, որոնց, մեր խորին համոզմամբ, կարելի էր հասնել խաղաղ բանակցային գործընթացի արդյունքում»,- նշել է նա:

Ըստ Պուտինի՝ Մոսկվան շարունակում է շփումները Հայաստանի և Ադրբեջանի հետ և հույս ունի, որ կհաջողվի հասնել արդյունքների, որոնք ընդունելի կլինեն տարածաշրջանում բնակվող բոլոր մարդկանց համար:

«Ընդ որում՝ հասնել դրան խաղաղ միջոցներով»,- ընդգծել է ՌԴ նախագահը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ