03 11 2020

Ճանաչեք Արցախի անկախությունը, կամ պատրաստվեք մարտի դաշտերի ձեր եվրոպական երկրներում․ Արա Վարդանյան

Ճանաչեք Արցախի անկախությունը, կամ պատրաստվեք մարտի դաշտերի ձեր եվրոպական երկրներում․ Արա Վարդանյան

Արա Վարդանյանը գրում է․

«Այն ինչ այսօր կատարվում է Արցախում չէր կարող չունենալ թիթեռի էֆեկտ ամբողջ աշխարհում։

Մի քանի օր է, ինչ տարբեր երկրներից ստանում ենք մտահոգիչ լուրեր ահաբեկիչների մասին։ Այս ամենի պատճառը թաքնված է մեկ պարզ նախադասության մեջ. Կոչ ենք անում հակամարտող կողմերին ցուցաբերել զսպվածություն...

Մե՞նք պետք է զսպվածություն ցուցաբերենք, մե՞նք։ Ազգ, որ պաշտպանում է իր գոյատևման իրավունքը, ազգ, որ պաշտպանում է քրիստոնեությունը...

Փաստորեն հարձակման է դիմում ադերբեջանը, բայց կոչն ոչ թե իրեն է ուղղված, այլ երկու կողմերին։ Հենց սա է Եվրոպայում այսօր կատարվողի պատճառը` անպատժելիությունը։ Տարիներ շարունակ կիրարվող երկակի ստանդարտները սկսում են իրենց արդյունքները ի ցույց դնել...

Այս իրավիճակում միակ ճիշտ մոտեցումը, դա Արցախի Հանրապետության անկախության ճանաչումն է։ Այո, հենց այս քայլով Եվրոպան կհասկացնի ահաբեկիչներին, որ յուրաքանչյուր քայլ կամ արարք ունի իր գինը։ Չես կարող տարիներով եվրոպական արժեքներ քարոզես և հետո թույլ տաս, որ ահաբեկիչները փորձեն մի ողջ երկիր ոչնչացնեն. Այս ողջ ընթացքում ուրվագծվում է նաև Հայաստանի ապագա արտաքին քաղաքականության ուղենիշերը։ Մենք այլևս չունենք որևէ հնարավորություն դասեր չքաղել։ Դե ինչ` Ճանաչեք Արցախի անկախությունը, կամ պատրաստվեք մարտի դաշտերի ձեր եվրոպական երկրներում... Արցախը երբեք չի լինելու ադրբեջանի կազմում և վերջ...»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ