ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը հայտնում է․
«Տեղի ունեցավ հերթական հեռախոսազրույցը Ռուսաստանի Դաշնության ԴԺ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովի հետ, որի ընթացքում ներկայացրեցի առաջնագծում առկա իրավիճակը և տեղեկություններ՝ գերեվարված սիրիացի վարձու ահաբեկիչների մասին, որոնք կռվում էին Ադրբեջանի բանակի կազմում։ Զրույցի ընթացքում շեշտվել է նաև տարածաշրջանում Ռուսաստանի Դաշնության կարևոր դերը՝ և՛ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, և՛ որպես Հայաստանի Հանրապետության հիմնական դաշնակից»։
Օգտատերերից մեկը մեկնաբանություն է թողել՝ հարցնելով․ «Սա՞ է լավ լուրը, թե՞ ավելի լավին էլ սպասենք»։ Ալեն Սիմոնյանը պատասխանել է․ «Սրանից հետո մեկը մյուսից լավն ա լինելու»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը