Նոյեմբերի 2-ին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում սոցապ նախարար Զարուհի Բաթոյանն անդրադարձավ նաև Yerevan.Today-ի հետևյալ հարցին՝ Աղավնաձորում ժամանակավոր կացարան էիք ստեղծել՝ ծերանոցի՝ կորոնավիրուսով վարակված և բուժված տարեցների համար, մի քանի օր հետո այն փակվեց, ինչո՞ւ փակվեց եւ ի՞նչ եղավ 156 մլն դրամ հատկացումը:
Զարուհի Բաթոյանը պատասխանեց, որ այդ խնամքի հաստատությունը այս օրերին օգտագործում են նաև Արցախից ժամանած մեր հայրենակիցների խնամքն ապահովելու համար, իսկ թե գումարի որ մասն է ծախսվել, որը ոչ, դժվարացավ ասել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը